Մոռացված դրախտի նոր հասցեն

Բանաստեղծություններ

💾 Թվային արտադրանք.

Հեղինակ:
Նուշիկ Միքայելյան
Հրատարակչություն:
Զանգակ
Տարեթիվ:
2025
Գրքի ձեւաչափ:
PDF
Copyright:
Նուշիկ Միքայելյան, Զանգակ
Բոլոր հատկանիշները
«Մոռացված դրախտի նոր հասցեն» Նուշիկ Միքայելյանի վերջին տասնամյակում ստեղծած լավագույն բանաստեղծությունների ընտրանին է։  ​​Հեղինակի պոեզիայի առանցքում...
Ամբողջական նկարագրություն
$3.51
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ես շա՜տ -շատ վաղուց,
Իմ ու քո թվարկությունից առաջ,
Մոռացել եմ ազատության մասին՝
Թե ինչպես է գրվում,
Թե քանի վանկ, քանի հանգ ունի…
Ես մոռացել եմ զարթնել իմ մեջ…
Ու ամեն քնից հետո, ամեն արթնացման հետ
Զարթնել եմ քո, նրա, հեռավորի ու մոտավորի մեջ,
Եվ կորցրել եմ օրս
Ուրիշների անհյուրընկալ ծոցում,
Ուրիշների բոցում
Իմ լուցկին փնտրելով։

Ամեն արթնացման հետ
Վարագույր եմ փռել առագաստիս վրա
Ու վերմակ եմ փռել մարմնիս վրա
Եվ իմ կյանքն եմ ծռել կյանքիս վրա…

Ամեն արթնացման հետ
Ուրացել եմ ծովս
Եվ փակել եմ կոպս
Ու քո , նրա, մյուսի և էն՝ մեկ ուրիշի երգն եմ անգիր արել
Եվ բոլոր -բոլորի
Վերքն եմ մաշկիս կարել
Ու մեծ -մեծ աչքերով՝
Մանր ու օտար,
Սին ու տկար
Պատկերներ նկարել
Միակ, ճերմակ, մաքուր,
Անտառների բույրով
Թղթիս վրա։

Ամեն արթնացման հետ
Ես ջազ եմ ունկնդրել՝
Բախիս նոտաներով
Թղթե նավաստիներ,
Թղթե նավեր պատրաստելով,
Թղթե՛ ծովիս վրա
Փրկվելու և փրկելու հույսով…

Եվ ոչ մեկի, և ոչ մյուսի, ոչ էլ էն ուրիշի զույգը չգտնելով,
Թղթե տապանիս մեջ,
Ազատորեն՝
Վերին հրահանգին չենթարկվելով,
Բոլոր- բոլորին եմ պատսպարել,
Որ շարունակվի սո՜ւտը…
Որ այս անգիր արած պատմությունը ապրի՛,
Որ կյանք կոչվի ինձ, քեզ, նրան բաժին ընկած կուտը,
Որ միասին,
Չհեղեղված ջրհեղեղի մասին հեքիաթ գրենք,
Չնորոգված մարդու մասին՝
Դամբանական…

Ամեն արթնացման հետ
Ես քնում եմ՝
Օդում,
Իմ աջ ցուցամատի ծայրով
Փորձելով վերհիշել,
Թե ինչպե՛ս է գրվում
Ազատություն բառը՝
Թե քանի վանկ
Եվ քանի հանգ ունի…
…Ու զգում եմ
Թե ինչպես է ինչ -որ մեկը
Մատս բռնում։


ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Միլիոնավոր անշարժ ծառերից մեկը քայլեց…
Եվ դա ոչ թե հրաշք համարեց անտառը,
Այլ ՝ վտանգավոր հիվանդություն…

Այդ օրվանից՝
Կացնի արժեքը կտրուկ բարձրացավ,
Իսկ անտառի վրա հաստատվեց
Անտառահատի իշխանությունը։
$3.51
  • Նմուշ
«Մոռացված դրախտի նոր հասցեն» Նուշիկ Միքայելյանի վերջին տասնամյակում ստեղծած լավագույն բանաստեղծությունների ընտրանին է։ ​​Հեղինակի պոեզիայի առանցքում տիեզերական սերն է, մարդկային հոգու ու մտքի քարտեզը, դարի փոփոխվող դիմագիծն ու Հայոց երկիրը։ Ժողովածուն կազմված է չորս թեմատիկ գլուխներից՝ սիրային, տիեզերական, անձնական և հայրենասիրական, որոնք ընթերցողին կօգնեն բացել  ներաշխարհի ամենատարբեր շերտերը և կներկայացնեն բանաստեղծի ստեղծագործական լայն ընդգրկումը։
Հեղինակ:
Նուշիկ Միքայելյան
Հրատարակչություն:
Զանգակ
Տարեթիվ:
2025
Գրքի ձեւաչափ:
PDF
Copyright:
Նուշիկ Միքայելյան, Զանգակ
Նյարդային ցանցի օգտագործում:
Ոչ

Կարծիքներ դեռ չկան