Հարյուր սոնետ

Բանաստեղծություններ

💾 Цифровой товар.

Автор:
Հենրիկ Էդոյան
Издательство:
Զանգակ
Год выпуска:
2021
Формат книги:
PDF
Copyright:
Հենրիկ Էդոյան, Զանգակ
Все характеристики
Ժողովածուն ի մի է բերում սոնետին Հենրիկ Էդոյանի նախորդ անդրադարձները: Սկսած իր առաջին՝ «Անդրադարձումներ» (1977) գրքից, ապա՝ «Պատկեր և կեսօր» (1980) և...
Подробное описание
3.00 
****

Բայց ոչ մի ձեռք սիրտս հիմա չի ցնցում,
իմ լռության տարածությունն այս ժամին
վերածնվում, դառնում է իմ թշնամին
եւ ինձ վրա իր ձեռքերն է տարածում:

Քամին մի պահ քնած օդն է արթնացնում,
իմ հին բառեր, ես գալիս եմ դեպի ձեզ,
լուռ եմ, ինչպես ծառի մի ճյուղ կամ ինչպես
ժամը, որ իր սահմաններից չի անցնում:

Կյանքը պահն է՝ տպված դեմքի նկարին,
ներքին թռիչքն անձրեւի մեջ եւ քամու,
լուռ աշխարհի միաձուլումն իր բառին:

Ես խոսում եմ՝ բառերն ինձնից պոկելով
(շարժում՝ ընկած մակերեսին հայելու)
եւ իմ խորքում քո աչքերը փակելով:



ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՑՅԱԼ Է

Այն, ինչ անցյալ է, անվանում եմ սեր,
ինչ հուշի մեջ է, ներկան է միակ,
ինձ տրված օրը աստված եմ կոչում
եւ ապրում նրա գմբեթների տակ:

Շարժում եմ ճյուղերն իմ հին ծառերի,
ընդունում վերջին մոտեցումն օրվա,
իմ նշանների հետքերն եմ թողնում
նրա դատարկված աչքերի վրա:

Ձեռքերս, ինչպես թռչուններ երկու,
զարթնում են հանկարծ միրաժում կյանքի,
հիշելով մի պահ ցավը երկունքի:

Ծառերի վրա օրերն են երգում,
ես ողողվում եմ անթափանց մուժով,
կանգնում եմ՝ պատված հուշի զմուռսով:
В Избранное
3.00 
  • Фрагмент

Ժողովածուն ի մի է բերում սոնետին Հենրիկ Էդոյանի նախորդ անդրադարձները: Սկսած իր առաջին՝ «Անդրադարձումներ» (1977) գրքից, ապա՝ «Պատկեր և կեսօր» (1980) և «Հարյուր սոնետ» (1993) ժողովածուներում բանաստեղծն անընդհատ վերադառնում է համաշխարհային և հայ պոեզիայի սիրելի այս տեսակին, հարստացնում այն բովանդակային նոր գծերով՝ ցույց տալով սոնետի հնարավորությունները, դասականի ու ժամանակակիցի ներդաշնակությունն ու բանաստեղծական հայերենի հարստությունը։

Автор:
Հենրիկ Էդոյան
Издательство:
Զանգակ
Год выпуска:
2021
Формат книги:
PDF
Copyright:
Հենրիկ Էդոյան, Զանգակ
ИИ контент:
Нет

Отзывы не найдены